ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բալայան․ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անկանխատեսելի անդամ, միշտ էլ վտանգավոր է

Բալայան․ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անկանխատեսելի անդամ, միշտ էլ վտանգավոր է
12.04.2018 | 21:31

«Ադրբեջանցիները թայմաութ էին վերցրել բանակցություններից՝ ասելով, որ իրենց մոտ ընտրություններ են: Սա հերթական պատրվակն էր, որ հետաձգեն այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել վերջին երեք գագաթաժողովներին: Նաև դրանց արդեն կոնկրետ իմպլիմենտացիայի վերաբերյալ հունվարին ԱԳ նախարարների կրակովյան հանդիպմանը արդեն սկզբունքային համաձայնություն ձեռք բերվեց: Նրանք դա էլ չկատարեցին՝ պատճառ բերելով, որ իրենց մոտ ընտրություններ են: Հիմա հուսով ենք, որ իրենք հերթական պատրվակը չեն փորձի գտնել՝ խուսափելու այդ կարևորագույն համաձայնությունների իրագործումից՚` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ այժմ արդեն միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Ադրբեջանն այլևս խույս չտա իր պարտավորությունները կատարելուց:


Բալայանի խոսքով՝ կասկած չկա, թե Ադրբեջանում ընտրություններ կոչված միջոցառումն ինչ արդյունք է ունենալու, սակայն Ադրբեջանի գործողությունները ընտրություններով պայմանավորված չեն․ «Ադրբեջանը, որպես անկանխատեսելի հարևան, մեր համար միշտ էլ վտանգավոր է: Եվ մեր բանակը, և մեր դիվանագիտությունը միշտ պատրաստ է, որ անկանխատեսելի գործողություններ կարող են լինել Ադրբեջանի կողմից: Չեմ կարծում, որ դա ընտրություններով ավելի խորացավ կամ չխորացավ: Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անկանխատեսելի անդամ՝ իր գործողություններով, մի գործոն է, որի պատճառով մենք միշտ պետք է զգոն լինենք»:

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ